Մարտի 15-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով և ուղեղի ցնցումով իրենց մոտ է տեղափոխվել 6-ամյա մի տղա:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խմբին երեխայի հայրը հայտնել է, որ տան լոգարանից դուրս գալիս որդին վայր է ընկել, գլուխը խփել հատակին ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա թունավորվել է շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:









































