News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ի հայտ է եկել «Կանչովի տղամարդիկ» ծառայությունը: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Facebook սոցցանցում: Դրանում ներկայացված են բավական բաց լուսանկարներ, որ մոտ են պոռնոգրաֆիային:
Այս թեման հետաքրքրել է վրացական «Ալիա» թերթին, որի թղթակիցը հաճախորդի անվան տակ փորձել է հանդիպման շուրջ պայմանավորվել կանանց համար վճարովի սեռական ծառայություններ մատուցողների հետ: Նա պարզել է, որ այդ անձինք պատրաստ են իրենց հաճախորդին մատուցել էրոտիկ մերսում և կատարել հաճախորդի ցանկացած ինտիմ ցանկություն:
Բացի այդ, նրանք հատուկ առաջարկներ ունեն կույս աղջիկների համար, որոնց երաշխավորվում է փաղաքշանք և կուսության պահպանում: Հայտարարության հեղինակները խոստանում են գաղտնիության պահպանում:
Վրացական թերթը Facebook-ում արդեն գտել է ավելի քան 10 նմանատիպ հայտարարություն: Ընդ որում՝ այդ էջերի մեծ մասը փակ է եղել պատահական այցելուների համար:









































