News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի առևտրային ցանցում գյուղմթերքի գլխավոր տեղ զբաղեցնելու համար որոշում է ընդունվել այն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): Այս մասին երեկ Կախեթի շրջանում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին.
«Մեր գյուղացիների արտադրանքն ամբողջովին ազատվելու է ԱԱՀ-ից, որպեսզի դա դառնա խանութների հիմնական գյուղատնտեսական արտադրանքը: Վառելիքի գնաճի պատճառով գյուղացիների համար խնդիրներ են առաջանում հողի մշակման հարցում: Մենք ամեն կերպ օգնելու ենք նրանց, որպեսզի վրացական արտադրանքը դառնա մրցունակ»:
Վրաստանի խորհրդարանում արդեն իսկ ներկայացվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնությունը, ըստ որի՝ ԱԱՀ-ից ազատվելու է գյուղմթերքը: Օրինագիծը քննարկվելու է արագ կարգով:








































