Բրիտանական լեգենդար The Rolling Stones խումբը հետաձգել է համաշխարհային շրջագայությունը, որը նվիրված էր իր կեսադարյա բեմական գործունեությանը` անհանգստանալով խմբի կիթառահարի` Քիթ Ռիչարդսի առողջության համար: Այս մասին հայնում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով` կոլեկտիվը մտադիր էր աշխարհը ցնցել իրենց համար առանձնահատուկ նշանակության այս տարում, սակայն ինչպես հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից, The Rolling Stones-ը (Միք Ջագեր, Քիթ Ռիչարդս, Չառլի Ուոթս և Ռոննի Վուդ) չի ցանկանում ճանապարհորդել: Բացի այդ` կոլկտիվն անհանգստացած է Ռիչարդսի առողջական վիճակի համար, որը վատացել է 2006 թ. ապրիլին Ֆիջիում ընկնելու հետևանքով գլխի ստացած հարվածի հետևանքով:
Ներկայում լեգենդար ռոքերները կարող են սահմանափակվել միայն մի քանի ելույթներով որոշ «ընտրյալ բեմերում», այդ թվում` Նյու Յորքի «Մեդիսոն-սքվեր գարդենում» և Լոնդոնի О2-ում:
«Մենք պարզապես պատրաստ չենք հաճախակի ուղևորությունների»,- լրագրողներին հայտարարել է անձամբ Ռիչարդսը:
2012 թ. հուլիսի 12-ին լրանում է լեգենդար կոլեկտիվի առաջին բեմելի 50 տարին:








































