Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մի շարք կտրուկ հայտարարություններ է արել Եվրամիության հասցեին,- հաղորդում է BBC-ն:
Ելույթ ունենալով Բուդապեշտում իր կողմնակիցների առաջ՝ կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Հունգարիան կրում է օտարերկրյա տերությունների դիկտատը՝ համեմատելով դրությունը Խորհրդային միության հետպատերազմյան գերակայության հետ:
Հիշեցնենք0. երեկ Եվրամիությունը դադարեցրեց ֆինանսական օգնությունը Բուդապեշտին՝ վերջինիս բարձր բյուջետային դեֆիցիտի հետ կապված խնդիրների պատճառով: Որոշ եվրոպական երկրների առաջնորդներ Օրբանի կառավարությանը մեղադրում են ավտորիտար կառավարման մեջ:








































