Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյայի հաղորդմամբ՝ Սիրիայի զինված ուժերում դասալիքների թիվը արդեն հասնում է 60000-ի և շարունակում է ավելանալ, քանի որ զինվորները հրաժարվում են մասնակցել նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարության կողմից իրականացվող արյունահեղությանը:
The Jerusalem Post-ը տեղեկացնում է, որ ըստ թուրքական հետախուզության տվյալների՝ վերջին մեկ ամսում Սիրիայի բանակը լքել է 20000 զինծառայող: Պաշտոնյան հայտնել է, որ մնացած 40000-ը հեռացել են մինչև փետրվարի 20-ը: Երեկ Թուրքիայի արտգործնախարարի խոսնակը հաղորդել էր, որ բանակից հեռացել էր արդեն Սիրիայի 7-րդ գեներալը, որն այժմ Թուրքիայում է:
Ըստ ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի 2012 թվականի ռազմական հավասարակշռության մասին ներկայացրած զեկույցի՝ Սիրիայի զինված ուժերում 295000 ակտիվ անդամ կա:








































