Նյու Յորքում Apple խանութի մոտ ձևավորված հերթը, որում կանգնած մարդիկ սպասում են iPad նոր պլանշետային համակարգիչների վաճառքին, հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ հերթում երրորդը կանգնած Ամանդա Ֆուտը հայտարարել է, որ իր տեղը վաճառում է 1,5 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Ես ծնվել եմ Պերուում, հետո ինձ որդեգրել են ԱՄՆ-ում: Ստացված գումարով ես ցանկանում եմ այցելել իմ հայրենիք և գտնել իմ բարեկամներին»,- ասել է Ամանդան: Պլանշետների վաճառքին դեռ 12 ժամ կա, սակայն արդեն մոտ 100 մարդ կանգնած է հերթում: Նրանք պատմել են, որ մի քանի օր շարունակ գիշերում են Apple-ի խանութի մոտ:









































