Բոլիվացի դատավոր Գուալբերտո Կուսին, որն ավելի վաղ խոստովանել էր, որ դատական որոշումներ կայացնելուց առաջ գուշակություններ է կատարում կոկայի տերևներով, մերժել է հրաժարական տալու պահանջները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կուսին բացատրել է, որ կոկայի տերևներով գուշակությունը ավանդական ծիսակարգ է հնդկացիների մոտ, սակայն հավաստիացրել է, որ գուշակություն անելը ոչ մի ազդեցություն չի ունենում դատավճռի վերջնական որոշման վրա: Դատավորը այմար հնդկացիների ցեղի ներկայացուցիչ է:
Նշենք, որ կոկայի տերևը շատ կարևոր տարր է Բոլիվիայի բնիկ ժողովրդի մշակույթում: Այս տերևների օգտագործման ամենամեծ ջատագովն այդ երկրի նախագահ Էվո Մորալեսն է, որը նախօրեին այս տերևը ձեռքին այցելել է ՄԱԿ:











































