«Հանրապետականին անդամագրված և համամասնական ցուցակում իր տեղն ապահոված երգչուհի Շուշան Պետրոսյանը Դաշնակցությանը նվիրված բազմաթիվ երգերի կատարումներ ունի»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«ՀՌԱՀ-ը երեկ հրապարակել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հավասար պայմաններ ապահովելու մեթոդաբանությունը, ըստ որի, ի թիվս այլ կետերի, դիտարկվելու է նաև «տեսահոլովակներում, որոնք նվիրված չեն ընտրությունների լուսաբանմանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու հանգամանքի առկայությունը» (4-րդ կետ, 6-րդ պարբերություն):
Ինչպես վարվեն հեռուստաընկերությունները, եթե հանկարծ անհրաժեշտություն առաջանա եթեր հեռարձակել հանրապետական Շուշան Պետրոսյանի որևէ այլ թեմայով (ասենք, «Կոմսոմոլ տղեն») երգած երգը, և ինչպե՞ս վարվի «Երկիր Մեդիան», եթե սրտանց շատ է ուզում հեռուստադիտողներին գոտեպնդել, ասենք, «Մեզ համար զոհ գնացին դաշնակցական վեհ քաջեր» երգը եթեր հեռարձակելով»:









































