«Երկիր»-ը գրում է, որ «Փեթակ» տոնավաճառի տնօրեն Միրզոյանը երեկ իր մոտ է հրավիրել տարածքում առևտրով զբաղվող բոլոր առևտրականներին և բաժանել բլանկներ` պարտադրելով, որ յուրաքանչյուրը ներկայացնի տասը քաղաքացու անձնական տվյալներ:
«Տնօրենը նաև զգուշացրել է` երեք օրից համապատասխան թվով տվյալներ չներկայացնողները այլևս չեն աշխատի «Փեթակ»-ում: «Նրանք, ովքեր ՀՀԿ-ի համար կբերեն մինչև 30 ձայն, «Փեթակ»-ում գործը կշարունակեն արտոնյալ պայմաններով»,-պատմել են թերթին դիմած առևտրականները` հավելելով, որ «Փեթակ»-ի բուն սեփականատեր Վարուժան Գրիգորյանը նախագահական նստավայրի գործերի կառավարիչն է»:









































