«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Աժ պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը վերջերս Բաղրամյան 79 հասցեում միանգամից 2 բնակարան է ձեռք բերել:
«Թե ինչ գումարներով` պարզ չէ: Այնուամենայնիվ փորձեցինք լուրը ճշտել ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավարից: Վերջինս հերքեց այդ տեղեկությունները` ասելով որ Բաղրամյան 79 հասցեում բնակվում է վաղուց ու նոր բնակարան չի գնել: Ըստ նրա` ոչ էլ երկրորդ հարկն է կառուցել: Մինչդեռ նրա հարևաններն ու մտերիմներն այլ բան են պնդում` հաստատելով մեր ունեցած տեղեկությունները»,- հավելում է թերթը:







































