Բրիտանական այն ոստիկանները, որոնք ֆիզկուլտուրայի քննությունը չեն հանձնի, կա՛մ կլքեն համակարգը, կա՛մ էլ նրանց աշխատավարձը կկրճատվի: Այս մասին ասվում է երեկ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից տարածված զեկույցում:
Հետազոտության մեջ նշվում է, որ Լոնդոնի ոստիկանության մոտ 64%-ն ավել քաշ ունի և տառապում է ճարպակալությամբ, ինչպես նաև այլ հիվանդություններով: Գեր ոստիկանները կարող են զրկվել իրենց աշխատավարձի մոտ 8%-ից, ինչը կնշանակի, որ տարեկան նրանք չեն ստանա մոտ 3 հազար դոլար:
Այս զեկույցը պատրաստվել էր ոստիկանության աշխատակիցների 20%-ը կրճատելու կառավարության որոշման շրջանակում:
Ոստիկանության արհեստակցական միություններից մեկի ղեկավարն ասել է, որ իրենց զզվեցրել է այս անորոշ իրավիճակը և կառավարության կողմից պարբերաբար կրկնվող «հարձակումները»:









































