Բելգիական և շվեյցարական լրատվամիջոցներում հայտնվել են նոր տեղեկություններ՝ շվեյցարական Ալպերում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի պատճառների մասին, որի հետևանքով մահացել է 28 մարդ, 22-ը՝ դպրոցականներ։
Թերթերը բերում են վթարից կենդանի մնացած երեխաների խոսքերն այն մասին, որ վթարից առաջ վարորդն ընթացքի մեջ փորձել է փոխել նվագարկիչի սկավառակը, իսկ հետո կորցրել է կողմնորոշումը:
Պարբերականների աղբյուրներից մեկը հայտնել է, որ DVD-ն վարորդի մոտ է տարել ուսուցիչ Ֆրանկ Վան Կերկխոֆը, ով ևս մահացել է վթարից: Բայց ոստիկանությունը այս վարկածը կասկածելի է համարում, որովհետև թունելում գտնվող տեսախցիկների նկարահանումների մեջ չի երևում, որ վարորդն ինչ-որ գործողություն է իրականացրել նվագարկիչի հետ:
Իր հերթին Բելգիայի տրանսպորտի նախարար Մելիխոր Վատելեն փորձել է պաշտպանել ավտոբուսի սեփականատերերին: Նրա խոսքերով՝ ավտոբուսը կանխավ ստուգվել է, իսկ վարորդները հանգստացել են:
Թունելին հարվածած ավտոբուսում եղել է 52 մարդ` բելգիական երկու քաղաքների դպրոցների աշակերտներ, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ վերադառնում էին Շվեյցարական Ալպերից:









































