Գիտնականներն անհայտ տեսակի ընձառյուծային գորտի տեսակ են հայտնաբերել ոչ այլ տեղ, քան ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի «քարե ջունգլիներում»:
Բացի այդ, ինչպես նշում են իրենց բացահայտմամբ զարմացած կենսաբանները՝ ի տարբերություն շատ այլ գորտերի, որոնք հաջողությամբ կիրառում են քողարկման տարբեր մեթոդներ, այս մեկին շատ հեշտ է նկատել:
Այս խայտաբղետ գորտին մինչ այժմ համարել են այլ՝ ընձառյուծային գորտերի հայտնի տեսակի ներկայացուցիչ: Ճշմարտությունը բացահայտվել է միայն ԴՆԹ անալիզից հետո, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:









































