ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը դեռևս չի կողմնորոշվել՝ առաջադրվելո՞ւ է Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում, թե՞ ոչ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Գրանդ Տոբակո» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահրամ Բրուտյանը:
«Երբ վերջնական որոշում կայացվի, տեղյակ կպահենք»,- ասաց նա:
Իսկ «Հնարավո՞ր է՝ Միքայել Վարդանյանը մտադիր չէ մեծամասնականով առաջադրվել» հարցին Բրուտյանը պատասխանեց, թե ավելին իրավասու չէ ասել:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նոյեմբերյանցիները հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին առաջարկել են իր թեկնածությունը դնել թիվ 40 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր էր դարձել Միքայել Վարդանյանը:









































