Apple-ի բաժնետոմսերի գները մարտի 15-ին աճուրդի սկզբում քիչ ժամանակով անցել են 600 դոլարի շեմը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Աճուրդի ընթացքում փաստաթղթերի գինը բարձրացել է 1.8 տոկոսով, նախքան 592.8 դոլարի իջնելը: Այսպիսով, Apple-ի կապիտալիզացիան կազմում է մոտ 552 միլիարդ դոլար:
Հայտերի աճը մեծացել է երրորդ սերնդի iPad–ի վաճառքի նախօրեին:
2010 թ. Apple-ի բաժնետոմսերը վաճառվում էին 300 դոլարով: Անցյալ տարվա հուլիսին բաժնետոմսերի գները դարձան 400 դոլար, իսկ այս տարվա փետրվարին անցան 500 դոլարից։
Վերջին երեք ամիսների ընթացքում ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է 57 տոկոսով: