Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն այսօր 40 տոննա մարդասիրական օգնություն, այդ թվում՝ նաև դեղորայք ու բժշկական սարքավորումներ է ուղարկել Սիրիա: Նշվում է, որ մարդասիրական օգնություն ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է սիրիական կողմին:
Դամասկոսում Իրանի դեսպան Ռեզա Ռաուֆ Շիբանին հայտարարել է, որ իրենք պլանավորել են Սիրիա ուղարկել մարդասիրական օգնության ևս երեք խմբաքանակ, այդ թվում նաև դաշտային հոսպիտալներ, վրաններ ու ծածկոցներ.
«Այս քայլը վկայում է երկու ժողովուրդների բարեկամության մասին, ինչպես նաև այն մասին, որ Իրանն անտարբեր չէ ահաբեկիչների հարձակումներից տուժող սիրիացի ժողովրդի տառապանքների նկատմամբ»:









































