«Արմավիա» ավիաընկերությունը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը 3 օրվա ընթացքում 3 անգամ փոխզիջման մասին համաձայնության գալուց, ապա հրաժարվելուց հետո վերջապես այսօր համաձայնագիր ստորագրեցին: ԱՄՕ-ի գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն այսօր հայտնեց, որ փաստաթղթով «Արմավիան» ստանձնել է պարտքերի մարման նոր ժամանակացույց, իսկ զուտ օդանավակայանային սպասարկման գները նվազեցվել են:
«Արմավիան» «Արմենիային» պարտք է 5.3 մլն եվրո: Առաջին փոխանցումը «Արմավիան» պետք է կատարի մարտի 31-ին, ինչի դեպքում ապրիլի 1-ից կգործի նոր սակագինը: Հակառակ դեպքում, ըստ Մ. Վենդեի, համաձայնագիրը չեղյալ կհայտարարվի:








































