Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ սխալմամբ նրա երկիրը Ղազախստան է անվանել: Այս մասին հայտնել է ТВі հեռուստաալիքը:
Բացի այդ, Յանուկովիչն իր խոսքը կարդացել է թղթից:
Ինչպես հայտնի է, մարտի 12-14-ը կկայանա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պետական այցը Ուկրաինա:
Հիշեցնենք, որ վերջերս Յանուկովիչը Դնեպրոպետրովսկում Մերձդնեպրի փոխարեն արտասանել է Մերձդնեստր:









































