«Ինձ անձամբ նա դուր չի գալիս, հենց այդ պատճառով էլ ես կխաղամ այդ դերը». վստահեցրել է Դեպարդիեն Ժնևում լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով` ԱՄՀ նախկին ղեկավարն ինքնագոհ է ու ամբարտավան: «Այդ դերը լիովին կարելի է խաղալ»,- ասել է Դեպարդիեն` նկատելով, որ ինքը չի համակրում ոչ միայն Ստրոս Կանին, այլև, ընդհանուր առմամբ, բոլոր ֆրանսիացիներին:
«Նա անչափ ամբարտավան է, ինչպես, ընդհանուր առմամբ, բոլոր ֆրանսիացիները, որոնց նկատմամբ ես հատուկ համակրանք չունեմ, հատկապես՝ Սթրոս Կանի նման ֆրանսիացիների»,- ասել է դերասանը:
Ենթադրվում է, որ Ստրոս Կանի մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն 2012 թ. հունիսին: Ստրոս Կանի կնոջը` Աննա Սենկլերին, ֆիլմում կմարմնավորի Իզաբել Աջանին: Ռեժիսորն է Աբել Ֆերրարան:









































