Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի ոստիկանությունը հայտնել է այն երեք իրանցիների անունները, որոնք կասկածվում են փետրվարին Նյու Դելիում իսրայելցի դիվանագետների նկատմամբ ահաբեկչություն իրագործելու մեջ:
Հնդկական ոստիկանության տվյալներով՝ Իրանի երեք քաղաքացիներ զբոսաշրջային անցագրով ժամանել են Իրան, իսկ Նյու Դելիում գտնվող Իսրայելի դեսպանատան մոտ իրականացրած պայթյունից հետո լքել են երկիրը: Նշվում է, որ հնդկական կողմը նրանց ձերբակալման հարցով պետք է դիմի Իրանի կառավարությանը: Չի բացառվում նաև, որ Հնդկաստանը տվյալ հարցով դիմի Ինտերպոլի աջակցությանը:
Հիշեցնենք, որ Նյու Դելիում գտնվող Իսրայելի դեսպանատան մոտ կազմակերպված այդ պայթյունը գրանցվել է այս տարվա փետրվարի 13-ին: Պայթյունի հետևանքով տուժել էր Իսրայելի ռազմական կցորդի կինը:










































