Մարտի 14-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա Արթուր Դալալյանը՝ հայտնելով, որ ինքը գազալցակայանում լիցքավորող է աշխատում և վնասվածքներն ստացել է գազի բալոնի պայթյունի հետևանքով:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան-Երևան ճանապարհի 18-րդ կմ-ին՝ Ափնա գյուղի խաչմերուկում գտնվող գազալցակայանում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով Արթուր Դալալյանը ստացել է վնասվածքներ:
Նախապատրաստվում են նյութեր:








































