Քիչ առաջ Մաշտոցի պուրակում ոստիկանները ակցիայի մասնակիցներից մեկին ցանկանում էին բերման ենթարկել, քանի որ վերջինս նրանց կասկածելի էր թվում: Իրականում Մաշտոցի պուրակ եկած երիտասարդ ակտիվիստի մոտ կար վրան, որը ոստիկանները ցանկանում են վերցնել:
Այս պահին Մաշտոցի պուրակում հավաքված են 100-ից ավելի ոստիկաններ, և Կենտրոնի ոստիկանության պաշտոնյաները բանակցում են ակտիվիստների հետ, ցանկանում են տեսնել՝ ինչի վրա է նստած երիտասարդը։








































