Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայում հանդուրժողականության համար տրվող Steiger Award մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են այս տարի այդ մրցանակը հանձնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին:
Վերջինս պատրաստվում է դա ստանալու համար մարտի 17-ին ժամանել Գերմանիայի Բոխում քաղաք: Սակայն Steiger Award-ի կազմակերպիչների տվյալ որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Գերմանիայում բնակվող հայերի, քրդերի ու ասորիների շրջանում:
Բացի այդ, նրանք նամակ են հղել Steiger Award-ի կազմակերպիչներին, որում նշել են, թե Էրդողանին այդպիսի մրցանակ շնորհելը նշանակում է ապտակ՝ ուղղված Թուրքիայի ազգային փոքրամասնությունների երեսին:
Նշվում է, որ Steiger Award-ի տվյալ որոշումը հարուցել է մի շարք գերմանացի քաղաքական գործիչների ու մտավորականների զարմանքը:










































