2010թ.-ին Իրանը 8.25 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է արտահանել Թուրքիա, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 50%-ով: Այս վաճառքից Իրանը ստացել է 3 միլիարդ դոլարի եկամուտ: Ներկայումս Իրանը օրական 30 մլն խորանարդ մետր բնական գազ է արտահանում Թուրքիա: Էներգետիկ ոլորտում համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով շաբաթ օրը Թեհրանում հանդիպել են Իրանի նավթաարդյունաբերության նախարար Մասութ Միրկաձեմին և Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իրանական նավթարդյունաբերության մեջ Թուրքիայի ունեցած ներդրումների և Թուրքիայի տարածքով իրանական գազի` Եվրոպա արտահանման հարցերը: