Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում 4:1 հաշվով ջախջախեց Մոսկվայի «ԲԿՄԱ»-ին:
26-րդ րոպեին Կակայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուաինը: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն: Աչքի ընկավ նաև վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ վերադարձած Կարիմ Բենզեման: Այսպիսով`
«Ռեալ» – «ԲԿՄԱ»` 4:1
1:0 Իգուաին (26’), 2:0 Ռոնալդու (55’), 3:0 Բենզեմա (70’), 3:1 Տոշիչ (77’), 4:1 Ռոնալդու (90+4’)










































