Monday, 29 05 2023
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ն փոխել է դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրում

«Freedom House» միջազգային կազմակերպությունը քիչ առաջ հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում տարբեր երկրների, այդ թվում նաեւ` չճանաչված պետություններին, տրվել են գնահատականներ` քաղաքացիական ազատությունների եւ քաղաքական իրավունքների կատեգորիաներով: Կան «ազատ», «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ» համարվող երկրներ: Անկախացումից ի վեր Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը եղել են «մասամբ ազատ» երկրների շարքում, իսկ Ադրբեջանը` «ոչ ազատ» երկրների շարքում: Քաղաքագիտության թեկնածու Համազասպ Դանիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հանգամանքը միշտ լուրջ փաստարկ է եղել հայկական կողմի համար, քանի որ Ադրբեջանը համարվել է բռնապետական երկիր. Արևմուտքը չի կարող դեմ գնալ ժողովրդավարության սկզբունքներին և պահանջել, որ մասամբ ժողովրդավարական երկիրը դառնա բռնապետական պետության մաս: «Այս զեկույցում Լեռնային Ղարաբաղը նահանջ է գրանցել մեկ միավորով` հասնելով 6-ի եւ իր ցուցանիշներով հավասարվել է Ադրբեջանին` դառնալով ոչ ազատ երկիր»,- ասում է Համազասպ Դանիելյանը: Մեր զրուցակցի դիտարկմամբ, քաղաքական իրավունքների տեսանկյունից այս նահանջը լուրջ ազդակ է կամ էլ նախազգուշացում: Նա հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղում անցյալ տարի կայացած խորհրդարանի ընտրությունները թեեւ աչքի չէին ընկնում ժողովրդավարությամբ, սակայն վատ ընտրություններ չէին: Դրանից առաջ, 2007 թ. տեղի էին ունեցել ԼՂ նախագահի ընտրությունները, սակայն ԼՂ-ի ցուցանիշը անկում չէր ապրել: Հասկացնելու համար, թե ինչպիսի ծանրակշիռ հանգամանք պետք է լինի մեկ միավորով նահանջելու համար, պարոն Դանիելյանը հիշեցնում է, որ Հայաստանը մեկ միավոր կորցրեց այդ սանդղակում միայն 2008 թ. նախագահական ընտրություններից հետո, և հենց այդ հիմնավորմամբ էլ զրկվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հետագա ֆինանսավորումից:
Ըստ քաղաքագետի` այսպես թե այնպես «Freedom House»-ի զեկույցն ազդելու է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման վրա: Կարելի է նշել երեք հիմնավորում, թե ինչու է Ղարաբաղը դարձել «ոչ ազատ» երկիր: Առաջինն այն է, որ իրոք, «Freedom House»-ի դիտումների և ուսումնասիրությունների հիման վրա նահանջ է արձանագրվել, որն իրականում չի երևում, քանի որ ոչ մի արտառոց բան Ղարաբաղում տեղի չի ունեցել, սակայն զեկույցն ազդելու է Սպիտակ տան քաղաքականության վրա: Երկրորդ հիմնավորումն այն է, որ նախ Սպիտակ տան քաղաքականության մեջ է փոփոխություն տեղի ունեցել, որը հետագա հղումների համար «պատվիրվել է» «Freedom House»-ին: Եվ երրորդ հիմնավորումը կարող է լինել այն, որ Ադրբեջանը և ամերիկյան ադրբեջանամետ քաղաքական ուժերը կարողացել են ի վերջո ազդել «Freedom House»-ի դիրքորոշման վրա:
Համազասպ Դանիելյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Freedom House»-ն Սպիտակ տան որոշումների վրա ազդեցություն ունեցող կազմակերպություն է: Մեր զրուցակիցն ասաց, որ այդ գնահատականով ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ իր վերաբերմունքը ԼՂ-ի նկատմամբ որոշակիորեն փոխվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում