«ՀԺ»-ի Հանրապետական աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը նախօրեին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո վերջնականապես որոշել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվելու:
«Մինչ այդ իշխանական շրջանակներում խոսվում էր, որ նա չի ցանկանում ընդգրկվել այդ ցուցակում: Կարապետյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով` իր հայրենի Տաշիրն ընդգրկող թիվ 32 ընտրատարածքում:
Ի դեպ, իր հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը նախօրեին առաջին անգամ էր մասնակցում ՀՀԿ գործադիրի նիստին, բայց նիստի կեսից դուրս է եկել և հեռացել»:









































