Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան Բարսելոնայի «Պրատ» օդանավակայանում առգրավել գրեթե 28 կգ հերոին: Այս մասին հաղորդել են Թագավորության ներքին գործերի նախարարությունում:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները ձերբակալել են 2 օտարերկրացու՝ Գվինեայի և Մալիի քաղաքացիների: Նրանք փորձել էին հերոինն անցկացնել միանման բազմագույն զամբյուղների մեջ թաքցրած:







































