ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Իրանին, որ միջուկային ծրագրի վերաբերյալ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու հավանականությունը նվազում է:
Ինչպես հաղորդում է Associated press-ը, Օբաման ասել է, որ դեռևս նախընտրում է Իրանի խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դիվանագիտության համար հարկավոր է, որ «սեղանի մյուս կողմում լինի մեկը, ով ևս հարցին լրջորեն կմոտենա»:
Ինչպես ասել է նախագահը, ինքը հույս ունի, որ Իրանը կհասկանա, որ դիվանագիտությունը լավագույն հնարավորությունն է, և իսլամական իշխանությունը պետք է այդ հնարավորությունն իր ձեռքից բաց չթողնի:
Այդ մեկնաբանություններն Օբաման արել է Սպիտակ տանը տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:








































