Երուսաղեմի դատարանն ասօր արդարացրել է հնահավաք Օդեդ Գոլանին: Վերջինս մեղադրվում էր կեղծ օսուարիում (ոսկորների և աճյունի տուփ) պատրաստելու համար, որում իբր պահվում են Հիսուս Քրիստոսի եղբոր՝ Հակոբի մնացորդները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հակոբի աճյունատուփը կեղծելուց բացի, Գոլանը մեղադրվում էր մի շարք այլ կեղծ իրեր պատրաստելու մեջ: Դատավորի եզրակացության մեջ ասվում է, որ Գոլանի ստեղծած իրերի իսկությունը պարզել հնարավոր չէ: Դատավորը նաև բավարար չի համարել այն տեղեկությունը, որ այդ իրերը կեղծ են:
Արդյունքում Գոլանին մեղավոր են ճանաչել միայն անհայտ ծագման հին իրեր պահելու և հնությունների վաճառքով զբաղվելու համար: Թե ինչ պատիժ է սահմանվել նրա դեմ՝ չի հաղորդվում:









































