Ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ քիչ առաջ Մաշտոցի պուրակում կրպակների ետնամասում ոստիկանները քաղաքացիական անձանց միջոցով կեղծ կռիվ են սարքել, ուժեղ գոռգռոցներով ու հայհոյանքներով, հետո այգու պաշտպանների ուշադրությունը շեղելով, այդ կողմ են լցվել մոտ հարյուր ոստիկան, փակել են շրջանաձև վրանը: Վրանի մեջ քնած մարդիկ են եղել, ու չնայած դրան ոստիկանները քաշել-ճղել են վրանը և քարշ տալով տարել են:
«Դրանից անմիջապես հետո կրպակների չափառների հետևի ոստիկանները դարձան մոտ երեք հարյուր….Բոլորդ իջեք այգի, ոտնահարում են մեր իրավունքները, բռնի ուժով խաղաղ ցուցարարներին չեն թողնում իրենց խաղաղ ցույցը անցկացնեն»,- կոչ է անում բնապահպանը:
Լուսանկարը` Robert Frang-ի









































