Ռուս լրագրող և հաղորդավար, Ռուսաստանի Հասարակական պալատի նախկին անդամ Մաքսիմ Շևչենկոն հաճախ է բախվում բացասական վերաբերմունքի՝ իր կովկասյան դրական դիրքորոշման պատճառով:
Նրա խոսքերով՝ Կովկասի և Չեչնիայի ժողովրդի հանդեպ ինքը սկսել է եղբայրական զգացումներ տածել պատերազմների և հակամարտությունների տարիներին այդ ժողովուրդների ապրած ողբերգությունների հետ շփվելիս:
Նա նշել է, որ իրեն՝ այդ ժողովուրդների հանդեպ դրական վերաբերմունքի պատճառով շատ անգամ են հալածել ու սպառնացել: Անգամ Ռուսաստանի իշխանական կառույցներում կան ադեկվատ և ոչ ադեկվատ, այսինքն՝ ազգայնական հայացքներով մարդիկ: Եթե իրերը իրենց անուններով կոչենք, ապա նրանք Ռուսաստանի թշնամիներն են:
rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Շևչենկոն ասել է. «Ես ինչ-որ կոնկրետ ժողովրդի չեմ պաշտպանում, այլ քաղաքացիական սկզբունքներ»:










































