Ադրբեջանում 22 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների դեմ դավադրություններ ծրագրելու մեջ: Ինչպես հաղորդել է Agence France Presse–ը, ենթադրվում է, որ դավադրություններին աջակցել է Իրանը:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, Ազգային անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ իրենք Բաքվում ձերբակալել են 22 ադրբեջանցի քաղաքացիների՝ Իրանի հեղափոխական գվարդիայի հետ համագործակցելու մեղադրանքով: Հաղորդվում է, որ գվարդիայի հրամանով ադրբեջանցի քաղաքացիները պետք է ահաբեկչական գործողություններ իրականացնեին ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանատների և դրանց աշխատակիցների դեմ:
Նախարարությունը նաև հաղորդել է, որ ձերբակալվածները դասընթացներ են անցել Իրանի ռազմական ճամբարներում, որոնց ընթացքում, ըստ AFP-ի հաղորդման, ադրբեջանցիները սովորել են ինչպես տիրապետել զենքին, ինչպես նաև լրտեսական ունակություններ են ձեռք բերել։










































