Единая Россия կուսակցության շարքերում պառակտում չկա, սակայն քննարկվում է կուսակցության հետագա զարգացման հարցը: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, հայտարարել է կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղարի տեղակալ Յուրի Շուվալովը: Սակայն նա չի բացառել, որ հենց այդ քննարկումներն են լրագրողներին տեղիք տվել գրել կուսակցության ներքին պառակտումների մասին:
«Ոչ մի պառակտում չկա, կա քննարկում, որի ընթացքում լսվել են տարբեր տեսակետներ»,- ընդգծել է Շուվալովը:
Հիշեցնենք, որ օրերս Дождь հեռուստաալիքը հաղորդել էր, որ արդեն շաբաթվա վերջին Единая Россия-ն կարող է բաժանվել 3 առանձին խմբավորումների՝ լիբերալներ, պահպանողականներ և հայրենասերներ:









































