Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի պաշտպան Պեպեն, ում ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական «ՊՍԺ»-ն, ցանկություն է հայտնել երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետն «արքայական ակումբ»-ի հետ: Նրա ապագան «Ռեալ»-ում կախված է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից. պորտուգալացի մասնագետի՝ «Ռեալ»-ից հեռանալու դեպքում նրա հայրենակիցն ամենայն հավանականությամբ ստիպված կլինի փոխել ակումբային գրանցումը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մոուրինյոն կարող է տեղափոխվել անգլիական Պրեմիեր Լիգա:
Marca-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Պեպեի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել նաև «Բավարիա»-ն, «Չելսի»-ն և «Միլան»-ը:









































