Կաբարդինո-Բալկարիայում իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչությունների շարք հանրապետության ադմինիստրատիվ կենտրոնում: Այս մասին РБК-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում:
Ուժայինները հատուկ գործողության ընթացքում Նալչիկի ավտոտնակներից մեկում հայտնաբերել են ինքնաշեն ռումբերի պատրաստման լաբորատորիա: Հայտնաբերված պատրաստի պայթուցիկների ընդհանուր ծավալը համարժեք է 100 կգ տրոտիլին: Այժմ որոշվում է քրեական գործի հարուցման նպատակահարմարությունը:
Կոմիտեում ասել են, որ ահաբեկիչները նախապատրաստել են դիվերսիոն-աhաբեկչական գործողություններ Նալչիկի տարածքում: Գերատեսչությունից հայտնել են, որ հայտնաբերված սարքերը նախատեսված են եղել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում օգտագործելու համար:








































