Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատունը:
Ադրբեջանում Վեստերվելեն հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ:
Ադրբեջանից Վեստերվելեն վաղը կմեկնի Վրաստան, իսկ մարտի 16-ին՝ կժամանի Հայաստան:









































