«Չեխական ավիաուղիները» հեռանում է Վրաստանից, սակայն՝ ոչ թե վրացական շուկայում առկա խնդիրների կամ ուղևորների թվի կրճատման, այլ ընկերությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան:
Ըստ նրա՝ նմանատիպ խնդիրներ կան «Էյր Ֆրանս» և մի շարք այլ խոշոր ավիաընկերություններում:
Ցածր եկամուտ ունեցող ընկերությունները բավականին մեծ մրցակցություն են ստեղծում խոշոր ավիաընկերությունների համար, ինչի պատճառով վերջիններս ստիպված են լինում զիջել իրենց դիրքերը:
«Չեխական ավիաուղիները» հունիսի 1-ից պաշտոնապես դադարեցրել է չվերթները Վրաստանից:








































