Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ առաջարկել է մշակել և թողարկել ընդհանուր դասագրքեր:
Մարդանովը կարևորել է տվյալ հարցի քննարկումը երկու երկրների մասնագետների հետ: Մարդանի կարծիքով՝ ընդհանուր դասագիրքը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ դարձնել կրթության ոլորտում համագործակցությունը.
«Ներկա դրությամբ Թուրքիայի հեղինակավոր բուհերում ուսանում են ավելի քան 4000 ադրբեջանցի ուսանողներ: Ադրբեջանում ուսանում են մինչև 4000 թուրք ուսանողներ: Սա վկայում է երկու երկրների եղբայրական հարաբերությունների մասին»:
Բեքիր Բոզդաղն իր հերթին նշել է, որ հաջորդ տարի Թուրքիայում ուսում ստանալու համար ադրբեջանցի ուսանողներին հատկացվելու է 150 տեղ:









































