Մոլդովայի իշխանությունները, հնարավոր է, օգնության խնդրանքով դիմեն Ռումինիային, եթե նախագահական ընտրությունների օրը իրադրությունը դուրս գա վերահսկողությունից: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ բարձրաստիճան աղբյուրին:
Օգնությունը կարող է ցուցաբերվել ռումինական ոստիկանության ստորաբաժանումներ ուղարկելու ձևով՝ երկու երկրների ՆԳՆ-ների միջև ստորագրված համագործակցության շրջանակներում: Բացի այդ, ատառոց դեպքերում ուսումնասիրվում է Մոլդովայի կառավարությունը և խորհրդարանը Բուխարեստ տեղափոխելու հավանականությունը, որի համար արդեն չվերթ է պատվիրվել:
Մարտի 13-ին Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը խորհրդակցություն է անցկացրել ուժայինների հետ, որի ժամանակ կտրականապես պահանջել է կարգուկանոն հաստատել նախագահի ընտրությունների հարցով խորհրդարանի հատուկ նիստի օրը: Աղբյուրի տեղեկության համաձայն՝ վարչապետը համոզված չէ, որ Մոլդովայի ուժայինները կարող են ինքնուրույն կարգավորել այդ օրը երկրում տիրող իրավիճակը այն դեպքում, եթե երկրում տեղի ունենան ընդդիմության փողոցային ցույցեր: Բացի այդ, երկրի ոստիկանների մեծ մասը իրենք են քրեական հետապնդման մեջ գտնվում 2009 թ. ընդդիմադիր, այժմ արդեն վարչապետ Վլադիմիր Ֆիլատի կազմակերպած ցույցը ցրելու համար:
Մոլդովայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտի 16-ին:








































