Չորեքշաբթի՝ մարտի 14-ին, Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 6.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Հայտարարվել է ցունամիի վտանգի մասին: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական հետազոտության ծառայությունը:
Ըստ սեյսմոլոգների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ճապոնիայի Կուսիրո քաղաքից 260 կմ հարավ-արևելք:
Երկրաբանական հետազոտության ծառայությունը հայտնել է, որ մի քանի վայրկյան հետո նույն տարածքում ևս մեկ ցնցում է գրանցվել՝ 6.8 բալ ուժգնությամբ,- հաղորդում է РИА Новости-ն: