Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

Էթնոքրեական ժանտախտի վտանգը

Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթի քննարկումներում և դիտարկումներում կարծես թե այնքան էլ զգալի տեղ չի գրավում այդ ելույթի թե՛ բուն բովանդակության, թե՛ պարզապես էներգետիկ համատեքստում նկատվող թերևս բավական կարևոր մի իրողություն: Խոսքն այն մասին է, որ Սարգսյանի ելույթը լեցուն էր, գրեթե լիովին կառուցված էր ՀՀԿ բացառիկության սկզբունքով: Ընդ որում, խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը, սկսած 2008 թվականից, իր հրապարակային ելույթներում այդ գիծը հետևողականորեն առաջ է տանում: Օրինակ՝ այդ բացառիկությամբ էր համեմված 2009 թվականի ՀՀԿ համագումարում նրա ելույթը, հետո ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ ունեցած նրա ելույթը՝ 2010 թվականին: Այժմ Սերժ Սարգսյանը նախընտրական համագումարի իր ելույթում է շեշտում ՀՀԿ բացառիկ առաքելությունը:

Սա իսկապես մտահոգիչ է, մտահոգիչ է այն իմաստով, որ քաղաքական ուժը բացարձակապես տեղ չի թողնում քաղաքացիական ընտրության համար: Այսինքն՝ չկա բացարձակ որևէ կասկած, որ ընտրողը կարող է և ձայն չտալ ՀՀԿ-ին, որ ընտրողը կարող է և չհավատալ ՀՀԿ-ին, որ գուցե հարկ կլինի շատ ջանք թափել ընտրողին համոզելու համար: Սերժ Սարգսյանն իր ելույթներում բացարձակապես չի կասկածում ՀՀԿ բացառիկությանը, փաստացի չի ճանաչում այդ կասկածներն ունենալու քաղաքացիների իրավունքը, հնարավորությունը: Եվ «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսն էլ փաստացի լեգիտիմացնում է այդ բացառիկության թեզը՝ այն իմաստով, որ հանրությանը ներկայացվում է ուլտիմատում՝ եթե կհավատաք մեզ, կփոխենք ձեր կյանքը, իսկ եթե ոչ, ապա մեղադրեք ինքներդ ձեզ և ձեր անհավատությանը:

Սերժ Սարգսյանի ելույթն արժանացավ հեգնանքի, հաճախ նաև՝ ծաղրի, իհարկե՝ նաև լուրջ վերլուծությունների և դիտարկումների, բայց կարծես թե այդ ամենակարևոր հանգամանքը՝ բացառիկության հասարակական պատվաստանյութի հետևողական ներարկումը անցած տարիներից մինչև այսօր, դուրս է մնում Սարգսյանի ելույթին ուղղված հայացքների ուշադրությունից կամ էլ բավարար ուշադրության չի արժանանում: Մինչդեռ այդ մոտեցումները պարունակում են իսկապես լրջագույն վտանգներ, որոնք արդեն գրեթե ընդհանուր եզրեր են գտնում ֆաշիզմի հետ:

Այդ ամենն առայժմ համեմվում է արդիական բառապաշարով, գեղարվեստական դարձվածքներով, սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը դրան զուգահեռ՝ խորքային իմաստով մի ամբողջ հսկայական իշխող կուսակցության ներշնչում է այդ բացառիկության գաղափարը և գրեթե պատրաստում նախընտրական ֆանատիզմի հող, իսկ հասարակությանն էլ փորձում է հետևողականորեն համոզել, որ ՀՀԿ-ն է, և վերջ:

Հանրության արձագանքը այս ամենին առայժմ շատ իներտ է: Ակնհայտ է, որ այդ էներգետիկայի վտանգը չի գիտակցվում ամբողջությամբ: Եվ թերևս հնարավոր է նաև, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմն էլ այդ վտանգը ամբողջությամբ չէ, որ գիտակցում են, երբ կարող են ստեղծել մի հրեշավոր ֆանատիզմ, որին անգամ իրենք չեն կարող արգելակել, և ի վերջո իրենք էլ կհայտնվեն էթնոքաղաքական այդ ֆանատիզմի երախում, որն իրականում էթնոքրեական բնույթ ունի՝ դատելով իշխող համակարգի կադրային բովանդակությունից: Առավել ևս վտանգավոր կլինի, եթե Սերժ Սարգսյանն ու նրա թիմն այդ հետևողական գիծը նախագահական ելույթներում շարունակում են գիտակցված:

Եթե հաշվարկն այն է, որ ՀՀԿ-ին գերազանցության և բացառիկության զգացումը ներարկելով՝ կարող են բթացնել, այսպես ասած, բարեփոխումների քաղաքականության հանդեպ ներհհկ-ական դիմադրությունը, ապա այստեղ արդեն այդ հաշվարկը չափազանց ռիսկային է՝ թե իրենց, թե պետության համար, որովհետև եթե հանկարծ այդ ճանապարհով չհաջողվի հաղթահարել այդ դիմադրությունը և առարկայացնել բարեփոխումները, եթե, իհարկե, կա իսկապես այդպիսի ցանկություն, ապա ձախողման դեպքում արդեն բացառիկության և գերազանցության անսպառ լիցքերով լիցքավորված ՀՀԿ-ն պետության համար դառնալու է էթնոքրեական մի ժանտախտ, որը կարող է վերջնականապես ավերել Հայաստանը՝ որպես պետական օրգանիզմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում