Յակուտ և կորեացի գիտնականները ցանկանում են կլոնավորել Յակուտիայում հայտնաբերված բրդոտ մամոնտին` նախապատմական կենդանու գենետիկ նյութը տեղադրելով փղի ձվաբջջի մեջ: Այդ մասին այսօր RIA Novosti-ին հայտնել է Հյուսիսի կիրառական էկոլգիայի գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներից մեկը:
«Մենք ցանկանում ենք իրագործել սոմատիկ կլոնավորում` մի քանի հազար տարի առաջ ապրած մամոնտի գենտիկ նյութը տեղադրելով ժամանակակից փղի ձվաբջջի մեջ: Այնուհետ ձվաբջիջը կտեղադրվի փղի արգանդի մեջ, որը պտուղը կկրի 22 ամիս ու կարող է ծննդաբերել, հուսով ենք՝ առողջ մամոնտի»,- պատմել է ինստիտուտի ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, ոչ մամոնտի գենետիկական թեստը կհավաքվի Յակուտիայում տարեվերջին, ապա կուղարկվի Հարավային Կորեայի գիտնականներին, որոնք ունեն կենդանիների կլոնավորման փորձ:
Գիտնականների կանխատեսումների համաձայն` եթե ամեն ինչ գնա իր հունով, ապա կենդանի մամոնտին հնարավոր կլինի կլոնավորել 10-20 տարի հետո:







































