Մեքսիկայի Սենատը հաստատել է սահմանադրական այն փոփոխությունները, որոնցով լրագրողների նկատմամբ իրականացված հարձակումները համարվում են դաշնային հանցանք:
Washington post-ը տեղեկացնում է, որ օրենքը, սակայն, ուժի մեջ կմտնի օրենսդիրների և նախագահի կողմից հաստատվելուց հետո:
Մինչ այժմ մեքսիկացի լրագրողների դեմ իրականացված հարձակումները հիմնականում նույնիսկ չեն հետաքննվել:
Մեքսիկայի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային հանձնաժողովը հայտնել է, որ 2000-ից 2011 թվականների ընթացքում երկրում սպանվել է ավելի քան 74 լրագրող: