ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Աֆղանստանում տեղի ունեցած ողբերգությունը ընդունել է այնպես, ինչպես կընդուներ ամերիկացիների սպանությունը` այդկերպ հույս ունենալով հանդարտեցնել աֆղանցիների բարկությունը:
Associated Press-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահը խոստացել է, որ Աֆղանստանում 16 քաղաքացիների սպանած զինվորը կպատժվի ամերիկյան օրենքի ողջ խստությամբ:
Օբաման ասել է, որ շատ է ցավում անմեղ զոհերի համար: Նա ավելացրել է, որ քաղաքացիների սպանությունն անընդունելի է, և այս դեպքով չի կարելի պատկերացում կազմել ԱՄՆ բանակի կամ ընդհանրապես Ամերիկայի մասին:








































