«ՀԺ»-ն գրում է, որ Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը մտադիր է Աժ պատգամավորի թեկնածու առաջադրվել Արմավիրի թիվ 19 ընտրատարածքում, չի կարողացել ստանալ ՀՀԿ-ի աջակցությունը: ՀՀԿ-ն այստեղ սատարում է Սեյրան Սարոյանին:
«Հակոբ Հակոբյանը, ահա, երեկ պատասխանելով մեր թղթակցի հարցին` կուզեի՞ք Հանրապետական կուսակցությունը ձեզ սատարեր, պատասխանել է. «Կուսակցությունն ունի դրած սոցիալական խնդիր: Օրինակ, եթե վերցնենք «Փարոս» ծրագիրը: Տեսնո՞ւմ եք, պետությունն ում է օգնում` աղքատին, չունևորին, հո հարուստին չի՞ կարող աջակցել: …Հիմա էլ կարծում եմ, որ կուսակցությունը, ինչպես և պետությունը, առաջ է քաշել, որ այն անձինք, որոնք ժողովրդի կողմից մերժված են, նրանց կարողանա աջակցի, որպեսզի հետ վերադարձնի, ինտեգրի հասարակությանը, հակառակ դեպքում այդ մարդիկ վտանգավոր են դառնում հասարակության համար:
Հիմա կուսակցությունը իմ պահով տեսնում է, որ ես դրա կարիքը չունեմ, հասարակության կողմից ես մերժված չեմ, գնում եմ ընտրությունների: Այնպես որ սոցիալական խնդիր է` ում կուզենան աջակցել, ում չեն ուզենա: …Դուք ե՞րբ եք դեղ խմում, երբ որ թույլ եք, հիվանդ եք…»:










































