Թբիլիսիի կենտրոնում իրանցի գործարար է սպանվել:
Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, հիմնվելով Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության վրա Իրանցի գործարարների միության գրասենյակում սպանվել է 45–ամյա Մաքսուդ Բեդուստանին: Նա ստացել է դանակի մի քանի հարվածներ և տեղում մահացել է:
Վրաստանի ոստիկանության աշխատակիցները դրսի տեսախցիկների շնորհիվ սպանությունից մի քանի ժամ հետո ձերբակալել են Իրանի մի քաղաքացու, ով սպանել էր իր հայրենակցին՝ գործարար Մաքսուդ Բեդուստանիին:
Տեսախցիկների օգնությամբ ճանաչվել է հավանական մարդասպանը, ով նույնպես Իրանի քաղաքացի Նավիդ Բահարբեիլամին է:
Ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, կասկածյալին բռնել են վրացական սահմանի վրա, երբ նա փորձում էր փախուստի դիմել:
Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ դանակի հարվածներով սպանել է Բեդուստանիին, վերցրել է նրա փողերը, բջջային հեռախոսը, նոթբուքը և հեռացել հանցագործության վայրից:









































