Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց, քանի որ հետախուզական ծառայությունները զգուշացրել են, որ Թուրքիայում իսրայելցիների և հրեաների վրա հնարավոր է, որ հարձակումներ լինեն։
The Washington Post-ը գրում է, որ վարչապետի հակաահաբեկչական գրասենյակը նման հայտարարությամբ հանդես է եկել երեքշաբթի օրը: Հայտարարության մեջ հիմնականում ասվում է, որ ահաբեկչական խմբերը ծրագրում են գալիք օրերին հարձակումներ իրականացնել Թուրքիայում գտնվող հրեաների և իսրայելցիների վրա։
Իսրայելն ու Թուրքիան մի ժամանակ մոտ դաշնակցներ էին, բայց վերջին տարիների ընթացքում Թուրքիան նախընտրում է հարաբերությունները բարելավել արաբական և մուսուլմանական աշխարհի հետ` այդ կերպ հեռանալով Իսրայելից: Նախկինում մեծ թվով իսրայելցիներ էին այցելում Թուրքիա ` ճանապարհորդելու նպատակով, բայց այժմ իսրայելցի զբոսաշրջիկների հոսքը նվազել է:






































