Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հունաստանի երկարաժամկետ դեֆոլտը՝ «սահմանափակ դեֆոլտից» (RD) մինչև B: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը:
Ինչպես հիշեցնում է ITAR-TASS-ը, անցյալ շաբաթ Fitch-ն իջեցրել էր Հունաստանի երկարաժամկետ վարկանիշը՝ C-ից մինչև «սահմանափակ դեֆոլտ»: Դրա հետ մեկտեղ գործակալությունը հասկացնել էր տվել, որ ներդրողների հետ հին պարտատոմսերը նորերով փախարինելու գործարքը վերջացնելուց հետո երկրի վարկային վարկանիշը դուրս կբերվի այս կատեգորիայից:









































